Հաքերները համացանցում են տեղադրել «Գահերի խաղը» սերիալի նոր եթերաշրջանի 5-րդ սերիայի սցենարը. լրատվամիջոցներ

10:07 • 08.08.17

HBO մալուխային հեռուստաալիքի ցանցը կոտրած հաքերները համացանցում հրապարակել են «Գահերի խաղը» հեռուստասերիալի նոր եթերաշրջանի հինգերորդ սերիայի սցենարը և ղեկավարներից մեկի անձնական նամակագրությունը: Այդ մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:


Նշվում է, որ հաքերները նաև ձայնագրել են HBO-ի գլխավոր տնօրեն Ռիչարդ Պլեֆերին ուղղված տեսաձայնագրություն, որով գումար են պահանջել ալիքից: Նրանք գումարի չափը չեն նշել:


Նամակում հաքերները հայտնել են, որ HBO-ն կոտրելու համար նրանցից պահանջվել է վեց ամիս:


Ավելի վաղ հաղորդվել է, որ հաքերները հրապարակել են «Գահերի խաղը» սերիալի յոթերորդ եթերաշրջանի չորրորդ սերիան:


Հաքերները հայտարարել էին, որ նրանք 1,5 տերաբայթ տեղեկատվության հասանելիություն են ստացել, որի մի մասն արդեն հրապարակվել է համացանցում: Նրանց խոսքերով՝ շուտով նրանք համացանց կտեղադրեն է՛լ ավելի շատ տեքստեր և տեսանյութեր:

Հաքերները համացանցում են տեղադրել «Գահերի խաղը» սերիալի նոր եթերաշրջանի 5-րդ սերիայի սցենարը. լրատվամիջոցներ