Օսկարակիր, Գինեսի ռեկորդակիր և պարզապես սիրված դերասան. այսօր ծննդյան 80-ամյակն է նշում Դասթին Հոֆմանը (լուսանկարներ)

15:17 • 08.08.17

Օգոստոսի 8-ին ծննդյան 80-րդ տարեդարձն է նշում հոլիվուդյան գերաստղերից մեկը՝ Դասթին Հոֆմանը, որը նախքան փառքի ու ճանաչման գագաթնակետին հասնելը հասցրել է սանիտար, մեքենագիր-քարտուղար, ինչպես նաև թատրոնի զգեստապահարանում աշխատել:

Հաջողակ դերասանական կարիերայի առաջին քայլը եղել է Լի Ստրասբերգի թատերական դպրոց ընդունվելը: Ուսմանը զուգահեռ՝ Հոֆմանը խաղացել է բրոդվեյան բեմադրություններում: Դերասանի առաջին գլխավոր կինոդերը «Շրջանավարտը» ֆիլմում է եղել, որի համար նա հեղինակավոր «Օսկար» մրցանակի է ներկայացվել:

Սակայն Հոֆմանը ստիպված է եղել 12 տարի սպասել բաղձալի «Օսկար» արձանիկին արժանանալու համար. 1979թ. էկրան է բարձրացել «Կրամերն ընդդեմ Կրամերի» ֆիլմը, որում ունեցած դերակատարման համար դերասանն արժանացել է բարձրագույն մրցանակին:

Դրանից 5 տարի անց Հոֆմանը ստացել է 2-րդ «Օսկար»-ը՝ «Անձրևի մարդը» ֆիլմում աուտիստ Ռեյմոնդ Բեբիթի դերի համար:

Հետաքրքրական է, որ «Փոքր մեծ մարդը» ֆիլմի շնորհիվ դերասանի անունը պաշտոնապես գրանցվել է հանրահայտ Գինեսի ռեկորդների գրքում: Հոֆմանն այդ ֆիլմում մարմնավորել է գլխավոր հերոսին՝ 17-ից մինչև 120 տարեկանը:

 

Картинки по запросу dustin hoffman

Картинки по запросу dustin hoffman rain man

Картинки по запросу kramer vs. kramer

Картинки по запросу kramer vs. kramer

Картинки по запросу dustin hoffman oscar

Картинки по запросу dustin hoffman oscar

Картинки по запросу dustin hoffman oscar

Картинки по запросу dustin hoffman oscar

 

 

Օսկարակիր, Գինեսի ռեկորդակիր և պարզապես սիրված դերասան. այսօր ծննդյան 80-ամյակն է նշում Դասթին Հոֆմանը (լուսանկարներ)