Ճապոնիայում մահացել է Գոձիլայի դերակատար Հարուո Նակաձիման

10:40 • 08.08.17

Ութսունութ տարեկանում թոքերի բորբոքումից մահացել է ճապոնացի դերասան Հարուո Նակաձիման, ով հայտնի է կինոյի պատմության մեջ ամենահայտնի հրեշներից մեկի՝ Գոձիլայի դերակատարմամբ: Այդ մասին հայտնում է ТАСС-ը:


Նակաձիման ծնվել է 1929 թվականին Յամագատա պրեֆեկտուրայում: Անցած տարվա 50-ական թվականների կեսից մինչև 1972 թվականը ճապոնական Toho ստուդիայի հետ պայմանագրի շրջանակներում նա նկարահանվել է հսկա մողեսի մասին ավելի քան 10 ֆիլմում, ինչի համար անգամ ստացել է «Պարոն Գոձիլա» մականունը:


Գոձիլայի մասին ճապոնական ֆիլմերի հիմնական յուրահատկությունն այն փաստն է, որ հրեշը ստեղծվում էր առանց համակարգչային գրաֆիկայի օգնության, նրա դերը խաղում էր իրական դերասան՝ հատուկ կոստյումով:


Toho կինոստուդիան Գոձիլայի մասին առաջին ֆիլմը թողարկել է 1954 թվականին: Այդ ժամանակից ի վեր հրեշի մասին նկարահանվել է 30 ֆիլմ:


Ճապոնիայում մահացել է Գոձիլայի դերակատար Հարուո Նակաձիման