Հայտնի է դարձել աշխարհի ամենաբարձր վարձատրվող գրողը
Բրիտանացի հանրահայտ գրող Ջոան Ռոուլինգը` «Հարի Փոթերի» մասին պատմող գրքերի շարքի հեղինակը, գլխավորել է աշխարհում ամենաբարձր վարձատրվող գրողների ցանկը, ինչպես հայտնում է FORBES ամսագիրը։
Ըստ դրա տվյալների՝ նախորդ տարվա հունիսից Ռոուլինգն աշխատել է 95 մլն դոլար, այդպիսով առաջ անցնելով 2016 թ.-ի առաջատարից՝ ամերիկացի գրող Ջեյմս Պատերսոնից, ով աշխատել էր 87մլն դոլար։
Ռոուլինգն առաջին անգամ է առաջին հորիզոնական վերադարձել 2008 թվականից ի վեր:
Վարկանիշում հայտնվել է ևս մեկ կին՝ բրիտանուհի Փոլա Հոքինսը, որը ճանաչում է ստացել «Աղջիկը գնացքում» վեպի շնորհիվ:










