Կադիրովը խնդրել է արգելել աղմկահարույց «Մաթիլդա» ֆիլմի ցուցադրությունը Չեչնիայում
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը պաշտոնական նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարություն՝ խնդրելով կանխել Չեչնիայի տարածքում սկանդալների պատճառ դարձած «Մաթիլդա» ֆիլմի վաճառքն ու ցուցադրությունը, այս մասին գրում է lenta.ru-ն:
Ըստ Կադիրովի՝ ֆիլմն անարգում է հավատացյալ մարդկանց զգացմունքներն ու Ռուսաստանում ապրող ազգերի սրբությունները:
Նշենք, որ ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելի ֆիլմը, որը ներկայացնում է Նիկոլայ Երկրորդի և պրիմա-բալերինա Մաթիլդա Քշեսինսկայայի սիրո պատմությունը, բազմաթիվ քննարկումների և վիճաբանությունների պատճառ է դարձել:
Ֆիլմի թողարկումը սպասվում է սույն թվականի հոկտեմբերի 25-ին: Ի սկզբանե պրեմիերան պլանավորվել է անցկացնել մարտին, սակայն ֆիլմի շուրջ ծագած սկանդալների պատճառով հեղինակները ստիպված են եղել տեղափոխել այն:










