Էլվիս Փրեսլիի տունը կտրվի օրավարձով՝ գիշերը 4.000 դոլարով. լրատվամիջոցներ (լուսանկարներ)

12:30 • 08.08.17

Ամերիկացի երաժիշտ Էլվիս Փրեսլիի տունը, որը գտնվում է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Բևեռլի Հիլզ քաղաքում, կտրվի օրավարձով: Այս մասին հայտնում է TMZ պորտալը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «ռոքնռոլի արքայի» տունը կարելի է մեկ գիշերով վարձել 4 հազար դոլարով, իսկ ամրագրել կարելի է առնվազն հինգ օրով՝ 20 հազար դոլարով:

Նշվում է, որ այս գնով առաջարկվում է օգտվել չորս ննջասենյակից, վեց լոգասենյակից, մեծ լողավազանից և սպա սենյակից: Դրանից բացի, արժեքի մեջ ներառված է հյուրատունը: Պահպանվել են նաև հանրահայտ դարպասները, որոնց մոտ երգիչը 1960-ականներին դիմավորել է իր երկրպագուներին:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, վերջերս վաճառքի էին հանվել Էլվիս Փրեսլիի իրերը. մասնավորապես պայտի ձևով ադամանդե բրոշն ԱՄՆ-ում անցկացված աճուրդում վաճառվել էր 205 հազար դոլարով:

 

 

 

 

 

Էլվիս Փրեսլիի տունը կտրվի օրավարձով՝ գիշերը 4.000 դոլարով. լրատվամիջոցներ (լուսանկարներ)