Երգչուհի Շինեյդ Օ'Քոնորը խոստովանել է, որ տառապում է հոգեկան հիվանդությունից և ցանկանում է ինքնասպան լինել (տեսանյութ)

11:51 • 08.08.17

Իռլանդացի հայտնի երգչուհի Շինեյդ Օ'Քոնորը հրապարակել է 12 րոպեանոց տեսանյութ, որում խոստովանել է, որ ապրում է Նյու Ջերսիի մոթելներից մեկում ու ցանկանում է ինքնասպան լինել:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, 50-ամյա երգչուհին, որը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել «Nothing Compares To You» հիթի շնորհիվ, տեսանյութը տեղադրել է իր ֆեսբուքյան էջում՝ խոստովանելով, որ ամեն օր պայքարում է ինքնասպանություն գործելու մտքերի դեմ՝ փորձելով ողջ մնալ:

«Հիմա ապրում եմ Նյու Ջերսիի մոթելներից մեկում՝ միայնակ: Կյանքումս հոգեթերապևտիցս բացի այլ մարդ չկա: Նա շատ լավ մարդ է, ասում է, որ ես իր հերոսն եմ, և դա միակ բանն է, որ ինձ ստիպում է ապրել: Հոգեկան հիվանդությունը թմրանյութի պես է՝ դիպչում է ցանկացած մարդու՝ անկախ նրա ով լինելուց: Եվ հանկարծ մարդիկ, որոնք պետք է սիրեին քեզ ու հոգ տանեին քո մասին, քեզ բանատեղ չեն դնում: Ես միլիոնավոր մարդկանց պես պայքարում եմ հոգեկան հիվանդության դեմ: Արդեն 2 տարի է, ինչ այս աշխարհում միայնակ եմ, քանի որ հոգեկան հիվանդ եմ ու ոչ ոք չի ցանկանում հոգ տանել իմ մասին»,-անկեղծացել է 4 երեխայի մայրը:

Աղբյուրը հավելում է, որ 2011թ. երգչուհու մոտ ախտորոշվել է բիպոլյար (երկբևեռ) աֆեկտիվ խանգարում (հոգեկան հիվանդություն, որը բնորոշվում է պարբերաբար ընթացող տրամադրության խանգարումներով)։

 

Irish singer Sinead O'Connor revealed she was by herself at a Travelodge motel in New Jersey

The Irish singer revealed in the footage that she was all by herself and fighting to stay alive every day   She broke down in the video

Երգչուհի Շինեյդ Օ'Քոնորը խոստովանել է, որ տառապում է հոգեկան հիվանդությունից և ցանկանում է ինքնասպան լինել (տեսանյութ)