Սելենա Գոմեսը, Էլ Ֆանինգը և Թիմոտի Չալամետը կնկարահանվեն Վուդի Ալենի նոր ֆիլմում

14:01 • 09.08.17

Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Սելենա Գոմեսը և ամերիկացի դերասանուհի Էլ Ֆանինգը կնկարահանվեն ռեժիսոր Վուդի Ալենի նոր ֆիլմում: Այս մասին հայտնում է Entertainment Weekly-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆիլմը նկարահանվում է Amazon Studios-ի համար, սակայն դրա անվանումը դեռևս անհայտ է:

Հայտնի է, որ Գոմեսը խոշոր կինոնախագծերում աշխատելու փորձ ունի: Այսպես, օրինակ, նա նկարահանվել է ռեժիսոր Հարմոնի Կորինի «Գարնանային արձակուրդ» ֆիլմում: Ֆանինգը վերջերս համագործակցում է հայտնի ռեժիսորների հետ, որոնց թվում են Սոֆիա Կոպոլան և Նիկոլաս Վինդինգ Ռեֆնը:

Նշվում է, որ Ալենի ֆիլմում կնկարահանվի նաև ամերիկացի դերասան Թիմոտի Չալամետը, որը հայտնի է Քրիստոֆեր Նոլանի «Ինտերստելլար» ֆիլմի շնորհիվ:

 

Սելենա Գոմեսը, Էլ Ֆանինգը և Թիմոտի Չալամետը կնկարահանվեն Վուդի Ալենի նոր ֆիլմում