Կորեացի վարպետի դաջվածքները, որոնք գրավում են իրենց նրբությամբ (լուսանկարներ)

08:37 • 09.08.17

Դաջվածքի մշակույթը հազարամյակների պատմություն ունի, և ժամանակի ընթացքում այս արվեստը զգալի փոփոխությունների է ենթարկվել. նորացվում են թե՛ աշխատանքի համար օգտագործվող գործիքները, թե՛ պատկերները, որոնք մարդիկ ցանկանում են տեսնել իրենց մարմնի վրա:

Ժամանակակից աշխարհում շատ հեշտ է ստանալ ցանկացած դաջվածք. վարպետներն առաջարկում են սև ու սպիտակ, գունավոր, մինիմալիստական և բարդ նախշեր: Ոմանք նախընտրում են պարզ դաջվածքներ ունենալ, այնինչ երբ մյուսները բառացիորեն կտավի են վերածում իրենց մաշկը:

AdMe.ru-ն անդրադարձել է կորեացի վարպետ Հոնգդեմի նուրբ և հիշվող աշխատանքներին: Զարմանալի չէ, որ նրա Instagram-ի էջն արդեն ավելի քան 280 հազար հետևորդ ունի:

Ստորև հրապարակում ենք Հոնգդեմի աշխատանքները, որոնք գրավում են իրենց նրբությամբ և յուրահատուկ գույներով.