Ինչպես են լուսանկարել The Beatles-ի մասնակցությամբ ամենահայտնի կադրերից մեկը (ֆոտոշարք)

18:28 • 09.08.17

1969թ. օգոստոսի 8-ին տեղի է ունեցել բրիտանական The Beatles ռոք խմբի հանրահայտ ֆոտոսեսիան Abbey Road ալբոմի շապիկի համար:

Ինչպես նշում է Big Picture-ը, թվով 12-րդ ալբոմը խմբի անդամների համար վերջին համատեղ ստուդիական աշխատանքն էր:

Հետաքրքրական է, որ ալբոմի շապիկի համար արված նկարը, որում ռոք աստղերը քայլում են Էբբի Ռոոուդ ճանապարհի «զեբրայով», լայն ճանաչում է ստացել ամբողջ աշխարհում, ինչպես նաև Music Radar կայքի վարկածով՝ ճանաչվել բոլոր ժամանակների լավագույն շապիկներից մեկը:

Լուսանկարն անելու համար մարդաշատ փողոցը միառժամանակ փակվել է: Ընդհանուր առմամբ, արվել է 6 լուսանկար, սակայն դրանցից մեկն է հայտնվել շապիկին:

Ստորև առաջարկում ենք ուշագրավ ֆոտոշարքով տեսնել՝ ինչ է կատարվել նկարահանումների ժամանակ.

 

 

Ինչպես են լուսանկարել The Beatles-ի մասնակցությամբ ամենահայտնի կադրերից մեկը (ֆոտոշարք)