Բնության գույները. սնկերի հեքիաթային գեղեցկությունն ամերիկացի բնագետի ֆոտոշարքում (լուսանկարներ)

13:45 • 09.08.17

Ամերիկացի բնագետ, մանկավարժ, ֆերմեր և ծովագնաց Ջիլ Բլիսն ապրում է Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմտյան կղզիներից մեկում: Տարիներ առաջ՝ 2012 թվականին, կինը վաճառել է իր տունը և ամբողջ ունեցվածքը և տեղափոխվել կղզի՝ ցանկանալով վերամիավորվել բնության հետ: Ավելի վաղ նա աշխատել է որպես դիզայներ Նյու Յորքում և Սան Ֆրանցիսկոյում:

Bored Panda-ն գրում է, որ այս ամենից բացի՝ Ջիլը զբաղվում է նաև լուսանկարչությամբ. կինն անմահացնում է կենդանական և բուսական աշխարհի գեղեցկագույն ներկայացուցիչներին: Վերջերս նա հեղինակել է Nature Medleys («Բնության խառնուրդներ») կոչվող ֆոտոշարքը, որում պատկերել է տարբեր ձևերի, չափերի և գույների սնկեր:

«Հրաժարվեցի իմ խնայողություններից՝ մի փոքրիկ մաքուր կղզում բնակվելու և կյանքիս մնացած օրերը բնության հետ համահունչ անցկացնելու համար: Ես բավարարում եմ թափառելու իմ պահանջը փոքր կղզիներում տեղակայված տնակներում բնակվելով, ցանկալի է՝ վայրի կենդանիների, կիսավայրի մարդկանց և մուսաների հարևանությամբ», - պատմել է կինը:

Ջիլի խոսքով՝ ինքն ունենում է ձմեռային քնի, հանգիստ մտորումների, բնության հատուկ պահերը դիտարկելու, արվեստով զբաղվելու, քնելու, կարդալու, ճաշ պատրաստելու, փայտ կոտրելու, արշավների գնալու և անձրևի տակ նավարկելու ամիսներ:

Ստորև ներկայացնում ենք Բլիսի հայտնաբերած գեղեցկագույն սնկերի լուսանկարները, որոնք տեղ են գտել «Բնության խառնուրդներ» ֆոտոշարքում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բնության գույները. սնկերի հեքիաթային գեղեցկությունն ամերիկացի բնագետի ֆոտոշարքում (լուսանկարներ)