Շերոն Սթոունը հրապարակել է «Հիմնական բնազդ» ֆիլմի փորձերի տեսանյութը (տեսանյութ)
Ամերիկացի դերասանուհի Շերոն Սթոունը Twitter-ում հրապարակել է «Հիմնական բնազդ» ֆիլմի փորձերի տեսանյութը: Ժամանակին ռեժիսոր Պաուլ Վերհուվենի թրիլերը համաշխարհային հայտնիություն է բերել դերասանուհուն:
Տեսանյութում Սթոունը ծխում է, երկխոսություն վարում գլխավոր հերոսի հետ, որի դերակատարն ամերիկացի դերասան Մայքլ Դուգլասն է:
Հայտնի է, որ 1992 թվականին էկրաններ դուրս եկած «Հիմնական բնազդ» ֆիլմի համար Սթոունը «Ոսկե գլոբուս» է ստացել:
РИА Новости-ի հաղորդմամբ՝ դերասանուհին որոշել է իր հետևորդների հետ այս տեսանյութով կիսվել ֆլեշմոբի պատճառով, որի շրջանակներում Twitter-ի օգտատերերը կիսվում են իրենց հին լուսանկարներով և տեսանյութերով:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










