Ջենիֆեր Լոուրենսն առաջին անգամ պատմել է Դարեն Արոնոֆսկու հետ սիրավեպի մասին (լուսանկարներ)
Ամերիկյան Vogue ամսագրի սեպտեմբերյան համարը տարվա գլխավոր համարն է, և շապիկին հայտնվելը մեծ պատիվ է աստղերի համար: Դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսն այդ պատվին վերջին չորս տարվա ընթացքում արժանացել է երկու անգամ:
Ամսագրի 125-ամյակի պատվին սեպտեմբերյան համարի համար Լոուրենսի ֆոտոշարքի վրա աշխատել է անմիջապես երեք լուսանկարիչ և մեկ նկարիչ:
Ավելի քան մեկ տարի ռեժիսոր Դարեն Արոնոֆսկու հետ սիրավեպի մասին լուրերից հետո, Լոուրենսն առաջին անգամ խոսել է այդ հարաբերությունների մասին Vogue-ին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ իրենք սկսել են հանդիպել Դարեն Արոնոֆսկու նոր՝ «Մայրիկ» ֆիլմի (որտեղ Լոուրենսը հանդես է եկել գլխավոր դերում) նկարահանումների ավարտից հետո:
«Մեր միջև կայծ առաջացավ: Առնվազն ես դա հաստատ զգացի: Թե ինքն ինչ զգաց՝ չգիտեմ»,- պատմել է Լոուրենսը:
26-ամյա դերասանուհին պատմել է, որ միշտ հիացել է 48-ամյա Դարենով՝ որպես ռեժիսոր: Նա նշել է, որ իրեն դուր է գալիս, թե ինչպես է նա շփվում իր որդու հետ: Հարցազրույցում Լոուրենսը նշել է, որ նա դեռ ոչ ոքի հետ այդքան լավ չէր զգացել:
«Ես նախկինում ունեցած հարաբերություններում շփոթված եմ ինձ զգացել: Իսկ նրա հետ ես երբեք շփոթված չեմ զգում ինձ»,- ասել է նա:
Լոուրենսն ու Արոնոֆսկին որոշ առումով կարծես ծայրահեղություններ լինեն, բացի այդ, նրանց միջև տարիքային ոչ փոքր տարբերություն կա, բայց նրանց հարաբերությունները շատ համահունչ են:
«Սովորաբար, ինձ դուր չեն գալիս Հարվարդն ավարտած մարդիկ: Նրանք մեկ րոպե էլ չեն դիմանում, որ չհիշեցնեն իրենց կրթության մասին: Բայց Դարենն այդպիսին չէ»,- պատմել է Լոուրենսը:
Նա պատմել է, որ Արոնոֆսկուն դուր է գալիս իր հումորի զգացումը, բայց իր որոշ զբաղմունքներ ռեժիսորը չի կիսում, օրինակ՝ Քարդաշյանների մասին իրապատում շոուի նկատմամբ Ջենիֆերի հակումը: Ի դեպ, «Մայրիկ» ֆիլմում նկարահանումների ժամանակ իր հանգստի սենյակում Ջենիֆերը կախել էր Քարդաշյանների ընտանիքի անդամների լուսանկարները:

















