Արցախում ձեռագործ աշխատանքների սոցիալական բիզնես և վերնիսաժ է հիմնվել (լուսանկարներ)
«Արցախյան արվեստի ֆորում» հիմնադրամը ներկայացնում է նոր սոցիալական բիզնես՝ ստեփանակերտյան առաջին վերնիսաժը, որտեղ կարելի է գտնել արցախցի վարպետների կողմից կավով, փայտով, թելով պատրաստված կիրառական իրեր և գեղեցիկ հուշանվերներ:
Վերնիսաժը գործում է այս տարվա հուլիսի 1-ից՝ նպատակ ունենալով Արցախում տարածել կիրառական արվեստի նշյալ ճյուղերը, նոր աշխատատեղեր ստեղծել Ստեփանակերտում և շրջաններում, ինչպես նաև ստեղծագործությունների ցուցադրությունների և վաճառքի միջոցով ներկայացնել արցախյան արվեստը:
Հիմնադրամն այդ ամենը կազմակերպում է առանց շահույթ հետապնդելու՝ պարզապես ինքնադրսևորման և վաճառքի հարթակ տրամադրելով արցախցի վարպետներին՝ կարիքի դեպքում ապահովելով նաև վերապատրաստման հնարավորություններ:
Ուշագրավ է, որ, բացի հմուտ վարպետների աշխատանքների վաճառքից, մենք շաբաթական պարբերականությամբ կազմակերպվում են նաև կավագործության և ձեռագործի բաց դասեր բոլոր ցանկացողների համար՝ տեղացիներից մինչև զբոսաշրջիկներ:
Պատվերներ ընդունվում են նաև առցանց ճանապարհով՝ հիմնադրամի ֆեյսբուքյան էջին նամակ գրելու միջոցով: Անհրաժեշտության դեպքում կապահովվի նաև ապրանքների առաքումը:
Ի լրումն վերոնշյալ հնարավորությունների՝ վերնիսաժին զուգահեռ գործող «Արմատներ» սրճարանում կազմակերպվում են երաժշտական, ստեղծագործական երեկոներ, կինոդիտումներ, քննարկում,դասընթացներ:
















