Ներգաղթյալների ճամբարում հայտնված աֆղանցի տղան բացել է իր առաջին նկարչական ցուցահանդեսն ու ստացել «Փոքրիկ Պիկասո» մականունը (լուսանկարներ)
Սերբիայի ներգաղթյալների ճամբարներից մեկում հայտնված փոքրիկ աֆղանցին գրավել է միջազգային մամուլի ուշադրությունը:
«Փոքրիկ Պիկասո» մականունը ստացած 10 տարեկան աֆղանցի Ֆարհադ Նուրին զարմացնում է բոլորին ստեղծագործելու իր անհագ ցանկությամբ ու յուրահատուկ տաղանդով:
Ինչպես գրում է guardian.ng-ն, 8 ամիս առաջ ծնողների և երկու եղբայրների հետ ճամբար եկած տղան արդեն հասցրել է բացել իր առաջին ցուցահանդեսը, որը տոն է դարձել Նուրիի հետ ճամբարը կիսող ներգաղթյալների համար և լուսաբանվել է տեղի լրատվամիջոցների կողմից: Նա ցանկանում է իր բացած ցուցահանդեսից ստացված հասույթն ուղղել քաղցկեղով հիվանդ սերբ փոքրիկի բուժմանը։
Փոքրիկ Պիկասոն, օգտվելով բարեգործական հիմնադրամների ընձեռած հնարավորություններից, նաև հասցրել է մասնակցել լուսանկարչության եռամսյա դասընթացի:
Աֆղանցի տղան պատմել է, որ իր ամենամեծ երազանքը Շվեյցարիայում նկարչություն և լեզուներ սովորելն է:













