Բրիթնի Սփիրսի երկրպագուն բարձրացել է բեմ ու կռվի բռնվել պարողների հետ (տեսանյութեր)
Լաս Վեգասում երգչուհի Բրիթնի Սփիրսի համերգի ժամանակ տհաճ միջադեպ է գրանցվել: Երգչուհու համառ երկրպագուն շոուի ժամանակ բարձրացել է բեմ և փորձել մոտենալ երգչուհուն, գրում է korrespondent.net-ը:
Նրա ճանապարհին են հայտնվել պարողները, որոնց հետ նա կռվի է բռնվել:
Տեղի ունեցածը ֆիքսել են հանդիսատեսների տեսախցիկները, ինչից հետո տեսանյութերը հայտնվել են համացանցում:
Պարողներից մեկը փորձել է բեմից հեռացնել երկրպագուին, ինչի հետևանքով ագրեսիվ տղամարդը հարձակվել է նրա վրա:
Some idiot tried to attack @britneyspears tonight @PlanetHollywood pic.twitter.com/8pOARJaIqA
— travelwithdino (@travelwithdino) August 10, 2017










