Փայտե քանդակներ, որոնք պիքսելացված պատկերների տեսք ունեն (լուսանկարներ)

13:35 • 11.08.17

Շատերի համար պիքսելացված պատկերներն ակնահաճո երևույթ չեն. դրանք դիտարկվում են որպես թերություն և ցածր որակի ցուցանիշ: Սակայն որոշ արվեստագետների հաջողվում է գտնել գեղեցիկը նույնիսկ թերությունների մեջ:

Այսպես, թայվանցի վարպետ Սու Թուն Հանը փայտե քանդակների հավաքածու է հեղինակել, որոնց համար ոգեշնչումը գտել է հենց պիքսելացված համակարգչային պատկերներում:

Bored Panda-ն գրում է, որ սկզբից Հանը ստեղծում է սովորական քանդակներ, այնուհետև պիքսելացման էֆեկտ ավելացնում դրանց՝ միաժամանակ հաղորդելով 3D-ի պատրանք:

Նշվում է, որ Հանի վերջին շարքի հերոսները մարդիկ են, և պիքսելացման միջոցով վարպետը հատուկ մթնոլորտ և իմաստ է հաղորդում իր աշխատանքներին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Փայտե քանդակներ, որոնք պիքսելացված պատկերների տեսք ունեն (լուսանկարներ)