Ջոան Ռոուլինգի դետեկտիվների վրա հիմնված սերիալի պրեմիերան կկայանա օգոստոսին

16:45 • 11.08.17

Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի դետեկտիվ վեպերի վրա հիմնված «Սթրայք» սերիալի պրեմիերան կկայանա օգոստոսի 27-ին՝ BBC հեռուստաալիքով: Այս մասին հայտնում է Hello-ն:

Նշվում է, որ Ռոուլինգը վեպերը գրում է Ռոբերտ Գելբրեյթ ծածկանվան ներքո:

Աղբյուրի հաղորդմամբ՝ սերիալի գլխավոր դերը կատարել է Թիմ Բերքը: Սերիալում նկարահանվել են նաև Հոլիդեյ Գրենջերը, Լեո Բիլը և Ադել Լեոնսը:

Հայտնի է, որ գրքերը և սերիալը նվիրված են մասնավոր դետեկտիվ Կորմորան Սթրայքին, որը բացահայտում է ոստիկանության համար բարդություն ներկայացնող գործեր:

Ջոան Ռոուլինգի դետեկտիվների վրա հիմնված սերիալի պրեմիերան կկայանա օգոստոսին