Չենինգ Տատումը մտել է խանութ ու պարել վաճառողուհու հետ (տեսանյութ)
Հոլիվուդյան դերասան Չենինգ Տատումը տեսանյութ է հրապարակել Facebook-ում՝ ցուցադրելով, թե ինչպես է ինքը խանութում պարում Բեատրիս անունով սևամորթ վաճառողուհու հետ:
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ում ճանապարհորդելու ժամանակ Տատումը մտել է Հյուսիսային Կարոլինա նահանգի Սթեյթսվիլ քաղաքի խանութներից մեկը: Դերասանը ծանոթացել է տարեց վաճառողուհու հետ և հասկացել, որ վերջինս չգիտի, որ ինքը հոլիվուդյան աստղ է:
«Պարային երեկույթից լավ բան չկա», - տեսանյութը մեկնաբանել է դերասանը:










