Գեղեցկուհիներ, որոնց «պատել» են ավազով, ջրով ու կրակով (լուսանկարներ)

09:15 • 12.08.17

Հիշվող և հետաքրքիր ֆոտոշարքեր ստանալու համար տարբեր լուսանկարիչներ դիմում են տարբեր միջոցների: Ոմանք օգտագործում են ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները՝ խմբագրման միջոցով անճանաչելիության հասցնելով սկզբնական պատկերը, այնինչ երբ մյուսները սահմանափակվում են լուսանկարչական տեխնիկայով և իրենց հնարամտությամբ ու ստեղծարարությամբ:

Այսպես, լեհ լուսանկարիչ Ասիդա Տուրավան և նրա օգնականները ֆոտոշարք են հեղինակել, որոնցում մոդելներին ավազ, ջուր, կրակ և քամի են «հագցրել»՝ չօգտվելով ֆոտոխմբագրիչներից:

«Մենք 3 օր ու գիշեր ենք անցկացրել ֆոտոստուդիայում՝ ավազ, փոշի և ջուր լցնելով մոդելների վրա, իսկ կրակի էֆեկտ ստանալու համար լուսագրություն ենք օգտագործել», - պատմել է ֆոտոշարքի հեղինակը Bored Panda կայքին:

Տուրավայի խոսքով՝ աշխատանքի ընթացքում իրենք ընդհանրապես չեն օգտվել Photoshop-ի ծառայություններից, ահա թե ինչու գործընթացը երկար և բարդ է եղել:

«Իրոք շատ ցուրտ, բարդ և հյուծող աշխատանք էր: Հուսով եմ՝ մեր ջանքերն արդարացան», - ասել է նա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գեղեցկուհիներ, որոնց «պատել» են ավազով, ջրով ու կրակով (լուսանկարներ)