Երկար լուսակայման միջոցով ստացված կադրեր, որոնք նման են հեքիաթների նկարազարդումների (լուսանկարներ)

09:03 • 12.08.17

Սովորաբար, լուսանկարները պատկերում են ժամանակի մի պահ, որը տևում է վայրկյանից էլ քիչ: Սակայն կան լուսանկարիչներ, որոնք փորձում են անմահացնել ավելին, քան պահը: Լուսանկարչական արվեստում սա արվում է երկար լուսակայման միջոցով:

Լուսակայումը կամ էքսպոզիցիան լուսանկարը ստանալու համար անհրաժեշտ լույսի քանակն է, որը ներթափանցում է ֆոտոխցիկի մատրիցայի կամ ժապավենի վրա: Լույսի քանակը հնարավոր է կառավարել մի քանի ձևով՝ օգտագործելով պահաժամը (կադրը ստանալու արագությունը), դիաֆրագման (օբյեկտիվի անցքի մեծությունը) և լուսազգայունությունը (մատրիցայի կամ ժապավենի՝ լույսն ընկալելու ունակությունը):

Bored Panda-ն երկար լուսակայումով արված լուսանկարներ է հրապարակել, որոնք նման են հեքիաթների նկարազարդումների: Գնացքների «ուրվականներ», լուսարձակող տոնածառ, փողոցային լույսեր, անհավանական գեղեցկության աստղազարդ երկինք, ինքնաթիռի լուսային հետք և այլն. այս ամենը ստացվել է հենց երկար լուսակայման շնորհիվ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երկար լուսակայման միջոցով ստացված կադրեր, որոնք նման են հեքիաթների նկարազարդումների (լուսանկարներ)