Աստղեր, որոնք «մարել» են, սակայն ուժ գտել իրենց մեջ կրկին փայլելու համար (լուսանկարներ)
Հայտնիությունը բարդ բան է. այսօր այն կա, իսկ վաղը՝ ոչ: Որոշ աստղեր տապալել են իրենց կարիերան ընդամենը մի փոքրիկ զանցանքով՝ անմիջապես կորցնելով ամեն ինչ:
Սակայն կան աստղեր, որոնց հաջողվել է դուրս գալ դժվար իրավիճակից և ավելի վառ շողալ:
AdMe.Ru-ն օրինակներ է բերել, երբ ոգու ուժը, համառությունը և տաղանդն օգնել են վերադարձնել երբեմնի փառքն ու երկրպագուների սերը.
Բեն Աֆլեկ
Ամերիկացի դերասան Բեն Աֆլեկի գործունեությունը Հոլիվուդի կարիերային աճի և անկման դասական օրինակներից է: 1990-ականների վերջին նա արժանացել է «Օսկար» մրցանակին «Խելացի Ուիլ Հանթինգ» ֆիլմի համար: 2000-ականների սկզբին մի քանի ֆիլմի համար ստացել է ամենավատ դերասանի կոչումը, իսկ 2015 թվականին նրան տրվել է «Հեղինակության վերականգնման համար» մրցանակը:

Անջելինա Ջոլի
Բրեդ Փիթից բաժանվելու և բազմազավակ մայր լինելու հետևանքով գեղեցկուհի Անջելինա Ջոլին հյուծվել է, և 2016-ը դարձել է վերջին ժամանակների միակ թվականը, երբ Ջոլին չի նկարահանվել ոչ մի ֆիլմում: Երկրպագուները վախով հետևել են լրատվամիջոցներին՝ իմանալով, որ աստղի քաշը 40 կիլոգրամ է, այնուհետև նա ավելի է նիհարել և կշռել 35 կիլոգրամ:
Այժմ Ջոլիի մոտ դժվար ժամանակաշրջան է, սակայն նոր լուսանկարներում նա շատ ավելի լավ տեսք ունի: Դրանից բացի, դերասանուհու մասնակցությունը մի քանի նոր նախագծերին վկայում է այն մասին, որ նրա վիճակը բարելավվել է:

Մել Գիբսոն
«Քաջ սիրտը» ֆիլմի շնորհիվ հայտնիություն ձեռք բերած դերասան Մել Գիբսոնը լրատվամիջոցների հետ սկանդալների պատճառով բազմիցս անհետացել է էկրաններից: 2000-ականների կեսին ալկոհոլի հետ խնդիրների և կրոնական թեմայով կտրուկ արտահայտությունների պատճառով դերասանը ենթարկվել է հասարակության խիստ քննադատությանը:
Բարեբախտաբար, 2017 թվականին նրա ֆիլմի՝ «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակներին ներկայացվելը վերադարձրել են Գիբսոնի հանդեպ հիացմունքն ու հարգանքը:

Բրիթնի Սփիրս
Բրիթնին 1990-ականներին գրավել էր ամբողջ աշխարհն իր ձայնով և գեղեցիկ արտաքինով՝ դառնալով ժամանակի փոփ իդեալը: Ցավոք, 2000-ականների կեսին հանրությունն իմացավ թմրանյութերի, ալկոհոլի և երկար տևող ընկճախտի հետ կապված նրա խնդիրների մասին: Այնուամենայնիվ, Բրիթնիին հաջողվեց դուրս գալ կյանքի վտանգավոր շրջանից և կրկին հայտնվել ամենապահանջված աստղերի ցանկում:

Քրիստինա Ագիլերա
Անհավանական ձայնով և յուրահատուկ արտաքինով աղջիկը երկար ժամանակ ընդօրինակման օբյեկտ է եղել, սակայն երկու հղիությունը և բարդ ամուսնալուծությունն անճանաչելիորեն փոխել են Ագիլերային: Նա ավելորդ քաշ է հավաքել, ինչի պատճառով նրան սկսել են ծաղրել: Ոմանք արդեն կանխագուշակումներ էին արել երգչուհու կարիերայի ավարտի մասին, սակայն արտաքին փոփոխությունները ոչ մի կերպ չեն ազդել նրա հիասքանչ ձայնի վրա: Քրիստինան վերականգնել է իր գեղեցիկ կազմվածքը և սկսել երգել՝ արժանանալով հեղինակավոր մրցանակների և ուրախացնելով նոր գործերով:











