Առնոլդ Շվարցենեգերը կնկարահանվի «Տերմինատորի» վեցերորդ մասում
Ամերիկացի դերասան, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը կնկարահանվի «Տերմինատոր» կինոսագայի վեցերորդ մասում: Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը:
«Հաջորդ տարվա մարտին ես կսկսեմ նկարահանվել «Տերմինատորում»: Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը և պրոդյուսեր Դևիդ Էլիսոնը կվերադառնան նկարահանող խմբի կազմ», - ասել է Շվարցենեգերը:
Քեմերոնը հաստատել է «Տերմինատորի» վեցերորդ մասը նկարահանելու որոշումը և ասել, որ Շվարցենեգերը կլինի ոչ թե տերմինատորի, այլ նրա նախատիպի՝ մարդու դերակատարը:
«Հարցրեք ինքներդ ձեզ՝ ինչո՞ւ են բոլոր կերպարներն այնպես խոսում և այնպիսի տեսք ունեն, ինչպես Առնոլդը: Սրա համար պետք է պատճառ լինի: Ճիշտ է. ինձ մոտ միտք է ծագել, որ պետք է նախատիպ լինի», - հայտնել է ռեժիսորը Daily Express պարբերականին:










