Թուրք նախարարը հերքել է լուրն այն մասին, թե Ստամբուլի հայտնի Թոփքափը պալատը կանգնած է ջրի տակ անցնելու վտանգի տակ

17:30 • 12.08.17

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը հերքել է լուրերն այն մասին, թե Ստամբուլի հայտնի Թոփքափը սուլթանական պալատը կանգնած է ջրի տակ անցնելու վտանգի տակ, հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:

Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, թե աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկը հանդիսացող Թոփքափը պալատի շենքը տեղաշարժվել է դեպի ծովը՝ վերակառուցողական ոչ բավարար աշխատանքների հետևանքով:

«Պալատը անգամ մեկ սանտիմետր չի տեղաշարժվել, դա լիովին սուտ է», - հայտնել է նախարարը անձամբ պալատի տարածք այցելելուց հետո:

Հայտնի է նաև, որ պալատի վերակառուցման համար կծախսվի շուրջ 56 մլն ԱՄՆ դոլար:

Թուրք նախարարը հերքել է լուրն այն մասին, թե Ստամբուլի հայտնի Թոփքափը պալատը կանգնած է ջրի տակ անցնելու վտանգի տակ