Չինաստանում ստեղծել են աշխարհում ամենամեծ ավազե քանդակը (տեսանյութ)

13:38 • 13.08.17

Չինաստանի Շենսի նահանգում ստեղծվել է ավազե քանդակների թեմատիկ այգի, որտեղ ներկայացված է աշխարհում ամենամեծ քանդակը:

Ինչպես նշում է korrespondent.net-ը, «Լուլան թագավորություն» անվանումը ստացած ավազե քանդակն ունի 25 մ բարձրություն, իսկ պարագիծը մոտ 400 մ է:

Ընդհանուր առմամբ, այգում ներկայացված է 30 քանդակ, որոնք ստեղծվել են տասնյակ մասնագետների ջանքերով:

 


 

Չինաստանում ստեղծել են աշխարհում ամենամեծ ավազե քանդակը (տեսանյութ)