BMW i8-ը ձևափոխվել է «Ինքնասպանների ջոկատ» ֆիլմի թեմայով (լուսանկարներ, տեսանյութ)

16:02 • 14.08.17

Լյուքս դասի մեքենաների թյունինգավորմամբ զբաղվող Ռենե Տուրեկը ներկայացրել է BMW i8 մեքենայի բացառիկ մոդել, որի ստեղծման համար ոգեշնչում է ստացել հոլիվուդյան «Ինքնասպանների ջոկատ» ֆիլմից:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, մեքենայի առաջնամասում պատկերված է ֆիլմի գլխավոր հերոսներից մեկի՝ Ջոկերի (Ջարեդ Լետո) պատկերը: Ընդհանուր առմամբ, մեքենան ֆուտուրիստիկ և շատ զիլ տեսք ունի:

Աղբյուրը նկատում է, որ Տուրեկը համարվում է վերջին 10-ամյակի ամենահաջողակ ավտոդիզայներներից մեկը: Նախկինում նա ներկայացրել է տարբեր մոդելներ՝ ստեղծված հոլիվուդյան ֆիլմերի հիման վրա:

 

BMW-i8-the-joker-rene-turrek-5

BMW-i8-the-joker-rene-turrek-1

BMW-i8-the-joker-rene-turrek-4

BMW-i8-the-joker-rene-turrek-6

BMW i8-ը ձևափոխվել է «Ինքնասպանների ջոկատ» ֆիլմի թեմայով (լուսանկարներ, տեսանյութ)