«Դեդփուլ-2»-ի նկարահանումների ժամանակ կին կասկադյոր է մահացել

14:01 • 15.08.17

Կանադական Վանկուվեր քաղաքում անցկացվող «Դեդփուլ-2» ֆիլմի նկարահանումների ժամանակ կին կասկադյոր է մահացել: Այս մասին ասվում է քաղաքի ոստիկանության Twitter-ի էջում:

Նշում է, որ կինը մահացել է մոտոցիկլով հնարք իրականացնելու ժամանակ: TMZ-ի հաղորդմամբ՝ նա մխրճվել է Shaw Tower աշտարակի առաջին հարկում գտնվող ցուցափեղկի մեջ:


Դերասան Ռայան Ռեյնոլդսը ցավակցություն է հայտնել կին կասկադյորի ընտանիքին:

«Այսօր մենք կորցրինք մեր թիմի անդամին, երբ նկարահանում էինք «Դեդփուլը»: Մեր սրտերը կոտրված են, մենք՝ ցնցված», - գրել է Ռեյնոլդսը Twitter-ում:

Հայտնի է, որ ռեժիսոր Դևիդ Լիտչի ֆիլմն էկրաններ դուրս կգա 2018 թվականի մարտին: «Դեդփուլ-2»-ը 2016 թվականի ֆիլմի սիքվելն է և «Իքս մարդիկ» կինոշարքի 12-րդ ֆիլմը:

 

 

 

«Դեդփուլ-2»-ի նկարահանումների ժամանակ կին կասկադյոր է մահացել