Փաստեր «Գահերի խաղի» մասին, որոնց մասին շատերը չգիտեն (լուսանկարներ)
Վերջերս «Գահերի խաղը» հեռուստասերիալը դարձել է ամբողջ աշխարհի հանդիսատեսի ամենասիրած և սպասված սերիալներից մեկը. մարդիկ սրտատրոփ սպասում են նոր եթերաշրջաններին և տարվում հետաքրքիր սյուժեով և պատմություններով:
Սիրված սերիալի մասին փաստեր կան, որոնք շատերին անհայտ են: AdMe.ru-ն փաստեր է ներկայացրել «Գահերի խաղի» մասին, որոնք իսկապես կհետաքրքրեն հեռուստասերիալի երկրպագուներին:
Քեյթելին Սթարկը Հերմիոնա Գրեյնջերի մայրն է
Հյուսիսիռլանդացի դերասանուհի Միշել Ֆեյրլին այնքան լավ է կատարել Քեյթելին Սթարկի դերը, որ դարձել է սերիալի երկրպագուների ամենասիրած դերասանուհիներից մեկը: Քչերն են նկատել, որ նա նկարահանվել է Հարի Փոթերի մասին ֆիլմերում՝ կատարելով գլխավոր հերոսուհիներից մեկի՝ Հերմիոնա Գրեյնջերի մոր դերը:

Մադոննան վարձակալել է Դեյներիսի զգեստը
Ամերիկացի երգչուհի Մադոննան նույնպես դիտում է «Գահերի խաղը»: Մի անգամ նա խնդրել է սերիալի ստեղծողներին իրեն տրամադրել Դեյներիս Թարգարիենի բեմական կոստյումը, որով նա ցանկացել է մասնակցել Պուրիմին (հրեաների փրկության տոն) նվիրված տոնակատարությանը: Իհարկե, նա դրական պատասխան է ստացել:

Մերկ «զբոսանքը» պատմական փաստ է
Հանդիսատեսը սարսափելի և ստորացուցիչ է համարել մերկ Սերսեայի խայտառակության ուղին, սակայն քչերը գիտեն, որ այսպիսի պատիժ է կրել իրական կինը: Ամերիկացի գրող Ջորջ Մարտինը, որի գրքի հիման վրա նկարահանվել է սերիալը, պատմել է, որ իրեն ոգեշնչել է պատմական փաստը. Անգլիայի թագավոր Էդուարդ IV-ի սիրուհին նրա մահից հետո ուղարկվել է խայտառակության ուղի:

Միրցելան և Տոմենը հանդիպում են իրական կյանքում
Դերասաններ Էյմի Ռիչարդսոնը և Դին Չառլզ Չեփմենը, որոնք Սերսեայի երեխաներ Միրցելայի և Տոմենի դերակատարներն են, իրական կյանքում զույգ են դարձել:

Ջոն Սնոուն նման է երիտասարդ Ջորջ Մարտինին
Հեռուստասերիալի երկրպագուներն ապշել են՝ իմանալով, թե որքան է Ջոն Սնոուի դերակատար Քիթ Հարինգթոնը նման երիտասարդ Ջորջ Մարտինին:

Թեոնը Լիլի Ալենի հարազատ եղբայրն է
Թեոնի դերակատար Ալֆի Ալենը հայտնի բրիտանացի երգչուհի Լիլի Ալենի հարազատ եղբայրն է: Լիլիին նույնիսկ առաջարկել են նկարահանվել սերիալում և կատարել Թեոնի քրոջ դերը, սակայն նա հրաժարվել է՝ կարդալով սցենարը:

Վիզերիսը Դիքենսի հետնորդն է
Վիզերիս Թարգարիենի դերակատար, անգլիացի դերասան Հարի Լլոյդն անգլիացի գրող Չառլզ Դիքենսի հետնորդն է:











