Թեյլոր Սվիֆթը 1 դոլար փոխհատուցում է ստացել սեռական ոտձգությունների հարցով դատի արդյունքում

12:55 • 15.08.17

Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը հաղթել է դիջեյ Դևիդ Մյուլերի դեմ դատը, որին նա մեղադրել է ոտնձգությունների համար: Դատարանը որոշել է մեղադրյալից մեկ դոլար խորհրդանշական փոխհատուցում գանձել երգչուհու օգտին: Այս մասին հայտնում է New York Post-ը:

Նշվում է, որ Սվիֆթը շնորհակալություն է հայտնել իր փաստաբաններին նրանց աշխատանքի համար:

«Հույս ունեմ՝ կկարողանամ օգնել մարդկանց, որոնց ձայները պետք է նույնպես լսվեն: Ահա թե ինչու ես գումարներ կնվիրաբերեմ տարբեր կազմակերպությունների, որոնք օգնում են սեռական ոտնձգություններից տուժածներին», - ընդգծել է նա:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Սվիֆթն արտասվել է դատական նիստի ժամանակ, երբ ելույթ է ունեցել մեղադրյալի փաստաբան Գեյբ Մաքֆարլանդը: Վերջինս նիստի ժամանակ պնդել է, որ եթե Մյուլերն իրոք ոտնձգությունների է ենթարկել Սվիֆթին, երգչուհին դատի կտար նրան ոչ թե 2015 թվականին՝ տեղի ունեցածից 2 տարի անց, այլ ավելի վաղ:

Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել 2013 թվականի հունիսին, երբ Մյուլերը և նրա ընկերուհին լուսանկարվելիս են եղել Սվիֆթի հետ վերջինիս համերգից հետո: Երգչուհին ասել է, որ լուսանկարվելու ժամանակ դիջեյը «բարձրացրել է իր կիսաշրջազգեստը և բռնել հետույքը»: Մի քանի օր անց Մյուլերն ազատվել է KYGO ռադիոկայանում աշխատանքից: Դիջեյի կարծիքով՝ սա տեղի է ունեցել երգչուհու մեղադրանքների հետևանքով:

Թեյլոր Սվիֆթը 1 դոլար փոխհատուցում է ստացել սեռական ոտձգությունների հարցով դատի արդյունքում