Վանի հայության ազգային հագուստի նմուշները հատուկ ցուցադրությամբ կներկայացվեն Ստամբուլի ամենահեղինակավոր սրահներից մեկում

12:33 • 15.08.17

Վանի հայության ազգային հագուստի նմուշները կդառնան հատուկ ցուցադրության թեմա Ստամբուլի ամենահեղինակավոր սրահներից մեկում՝ «Բեյօղլու»-ում, այս մասին հաղորդում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:

Ստամբուլահայ արվեստագետ և ազգագրագետ Ժուլիա Մութլուի՝ հայկական տարազներին նվիրված հավաքածուից առանձնացնելով Վանի հայկական տարազի նմուշները՝ թուրք լուսանկարիչ Այթաչ Սելչուկը որոշել է դրանք հատուկ լուսանկարչական ցուցահանդեսի շրջանակում ներկայացնել արդեն այս տարվա դեկտեմբերին:

Լուսանկարչի ցուցահանդեսում տեղ գտած նկարներում որպես մոդելներ են հանդես եկել Վանի ներկայիս բնակիչները:

Սելչուկը պատմում է, որ ոչ բոլորն են համաձայնել լուսանկարվել հայկական հագուստով, սակայն մեծ մասամբ այդ հարցում դժվարություններ չի ունեցել:

Լուսանկարիչը Վանին նվիրված նախագծի հաջող ավարտից հետո նախատեսում է նույն ծրագիրն իրականացնել Փոքր Ասիայի այլ ժողովուրդների՝ թուրքմենների, քրդերի, եզդիների, ադրբեջանցիների մասնակցությամբ:

Վանի հայության ազգային հագուստի նմուշները հատուկ ցուցադրությամբ կներկայացվեն Ստամբուլի ամենահեղինակավոր սրահներից մեկում