Երաժշտություն և սեր. 1969 թվականի «Վուդսթոք» փառատոնը՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)

17:02 • 15.08.17

Հանրահայտ «Վուդսթոք» ռոք փառատոնը, որը սկսվել է 1969 թվականի օգոստոսի 15-ին ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Բեթել բնակավայրի ֆերմաներից մեկում, հավաքել է մոտ կես միլիոն հանդիսատես, որոնցից 1.500-ը լրագրող է եղել:

Big Picture-ը գրում է, որ փառատոնի ժամանակ ելույթ են ունեցել երաժիշտներ Ջենիս Ջոպլինը, Ջոան Բաեզը, Ջիմի Հենդրիքսը, Ռավի Շանքարը, Կառլոս Սանտանան, ինչպես նաև The Who, Jefferson Airplane, Creedence Clearwater Revival և այլ խմբեր:

Փառատոնը կոչվել է «Վուդսթոք», քանի որ ի սկզբանե պլանավորվել է անցկացնել այն Վուդսթոք քաղաքում, սակայն այնտեղ բավական տարածք չի գտնվել միջոցառումը հյուրընկալելու համար:

Հայտնի է, որ փառատոնին ներկա է եղել LIFE ամսագրի երկու ֆոտոթղթակից՝ Ջոն Դոմինիսը և Բիլ Էփրիջը, որոնց հեղինակած լուսանկարները ներկայացնում ենք ստորև:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երաժշտություն և սեր. 1969 թվականի «Վուդսթոք» փառատոնը՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)