Էլվիս Փրեսլիի երկրպագուներն առաջին անգամ ստիպված են եղել վճարել նրա կալվածք այցելելու համար (լուսանկար)

13:17 • 16.08.17

Ամերիկացի երաժիշտ Էլվիս Փրեսլիի երկրպագուները նրա մահվան 40-ամյակի օրն առաջին անգամ ստիպված են եղել վճարել նրա «Գրեյսլենդ» կալվածքը, ինչպես նաև ԱՄՆ-ի Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում գտնվող գերեզմանոցն այցելելու համար: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:

Կալվածքի կառավարման հաղորդմամբ՝ Փրեսլիի հիշատակին նվիրված գիշերային միջոցառմանը մասնակցել ցանկացողները պետք է 28.75 դոլարով հատուկ ապարանջաններ ձեռք բերեին:

Գործակալության տվյալների համաձայն՝ շատ երկրպագուներ դժգոհություն են հայտնել վճարելու անհրաժեշտության կապակցությամբ: Ոմանք հայտնել են, որ չեն ներկայանա հաջորդ արարողությանը:

Էլվիս Փրեսլին մահացել է 1977 թվականի օգոստոսի 16-ին: Մահվան պատճառը, վարկածներից մեկի համաձայն, տարբեր դեղանյութերով պայմանավորված սրտի կանգն է եղել:

 

 

 

 

Էլվիս Փրեսլիի երկրպագուներն առաջին անգամ ստիպված են եղել վճարել նրա կալվածք այցելելու համար (լուսանկար)