Էմինեմը 1.9 մլն դոլարով վաճառում է Դետրոյթի առանձնատունը (լուսանկարներ)
Ամերիկյան հայտնի ռեփեր Էմինեմը վաճառքի է հանել Դետրոյթում գտնվող առանձնատունը, որը 4.8 մլն դոլարով գնել էր 14 տարի առաջ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, այժմ 44-ամյա ռեփերն առանձնատունը վաճառում է 2 անգամ ավելի էժան՝ 1.9 մլն դոլարով:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ անշարժ գույքի նման ցածր գինը պայմանավորված է այն փաստով, որ Դետրոյթում տների գները կտրուկ նվազել են և նույնիսկ Էմինեմի աստղային անունը չի նպաստում, որպեսզի առանձնատունն ավելի թանկ գնով հանվի վաճառքի:
Տունն ունի 5 ննջասենյակ, թենիսի խաղադաշտ, լողավազան, սպա-սրահ, ժամանցի գոտի:
Հայտնի է, որ Էմինեմն աշխարհի ամենահարուստ ռեփերների թվում 6-րդն է և ունի 210 մլն դոլար կարողություն:



















