«Գահերի խաղի» չհեռարձակված ևս մի սերիա հայտնվել է համացանցում. Business Insider

12:16 • 16.08.17

«Գահերի խաղը» հեռուստասերիալի յոթերորդ եթերաշրջանի ևս մի սերիա հավանաբար հայտնվել է համացանցում: Հաղորդումների համաձայն՝ եթերաշրջանի սպասվող վեցերորդ էպիզոդը, որի անունը դեռ չի հայտարարվել, սխալմամբ հեռարձակվել է կիրակի «HBO Իսպանիա»-ով՝ հեռարձակման նախատեսված ժամկետից օրեր առաջ, գրում է Business Insider-ը:


HBO-ի ներկայացուցիչը լրատվամիջոցին հայտնել է, որ նոր արտահոսքի մասին տեղեկություն չունի:   


Մոտ երկու շաբաթ առաջ «Գահերի խաղի» չհեռարձակված էպիզոդը համացանցում էր հայտնվել Հնդկաստանում HBO-ի դիստրիբյուտորի միջոցով: Էպիզոդի ենթադրյալ արտահոսքի համար չորս մարդ է ձերբակալվել:


Նոր արտահոսքն օգտատերերը տեսել են Reddit-ի համայնքներից մեկում: Համայնքի օգտատերերը սկսել են նոր էպիզոդի սքրինշոթերը տեղադրել: Մի քանի մարդ նշել է, որ սերիալի երկրպագուներից մեկն Instagram-ով էպիզոդի ուղիղ հեռարձակում է իրականացրել:


Business Insider-ը գրում է, որ հայտնի չէ, թե արդյոք այս արտահոսքը որևէ կերպ կապված է վերջերս տեղի ունեցած կիբեռհարձակման հետ:   

 

 

«Գահերի խաղի» չհեռարձակված ևս մի սերիա հայտնվել է համացանցում. Business Insider