Կինոռեժիսոր Ռոման Պոլանսկուն կրկին մեղադրել են անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգության համար (լուսանկար)

15:55 • 16.08.17

Համաշխարհային ճանաչում վայելող կինոռեժիսոր Ռոման Պոլանսկու անունը կրկին հայտնվել է սեքսուալ սկանդալի կենտրոնում:

Ինչպես նշում է The Guardian-ը, Ռոբին անունով կինը պատմել է, որ 1973թ. Պոլանսկին իր նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություն է իրականացրել: Այդ ժամանակ Ռոբինը եղել է ընդամենը 16 տարեկան:

Նա խոստովանել է, որ ժամանակին այդ մասին ծնողներին չի պատմել, քանի որ չէր ուզում, որ հայրն անի մի բան, ինչի համար կարող էր բանտում հայտնվել:

Ռոբինի խոսքով՝ ամեն ինչ տեղի է ունեցել Կալիֆորնիայում, սակայն նա հրաժարվել է որևէ սկանդալային մանրամասն հրապարակել:

Հայտնի է, որ կնոջ մեղադրանքի հիման վրա գործ կհարուցվի:

Բրիտանական պարբերականը նկատում է, որ սա արդեն 3-րդ կինն է, որը Պոլանսկուն մեղադրում է անչափահաս տարիքում սեռական ոտնձգություն իրականացնելու համար: Ֆրանսիայում ծնված, Լեհաստանում մեծացած հրեա ռեժիսորն ավելի վաղ խոստովանել էր, որ 1977թ. հոլիվուդյան դերասան Ջեք Նիքոլսոնի տանը բռնաբարել է 13-ամյա Սամանտա Գեյմերին:

 

Կինոռեժիսոր Ռոման Պոլանսկուն կրկին մեղադրել են անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգության համար (լուսանկար)