Մահացել է ռուս հայտնի դերասանուհի Վերա Գլագոլևան

17:04 • 16.08.17

Միացյալ Նահանգներում կյանքից հեռացել է ռուս հայտնի դերասանուհի Վերա Գլագոլևան:

Ինչպես նշում է lenta.ru-ն, այս մասին հայտնել է դերասանուհու ընտանիքին մոտ աղբյուրը: Նա մանրամասնել է, որ Գլագոլևայի մահվան պատճառը եղել է ուռուցքաբանական հիվանդությունը:

Հայտնի է, որ դերասանուհին 61 տարեկան էր:

Հավելենք, որ Գլագոլևայի առաջին ամուսինն ազգությամբ հայ Ռոդիոն Նահապետովն էր, որից դերասանուհին 2 դուստր ունի:

Մահացել է ռուս հայտնի դերասանուհի Վերա Գլագոլևան