Լեոնարդո Դի Կապրիոն ու Քեյթ Ուինսլեթը միասին են հանգստանում Ֆրանսիայում (լուսանկարներ)
Օսկարակիր ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի հանրահայտ «Տիտանիկ» ֆիլմի շնորհիվ համաշխարհային ճանաչում ստացած դերասաններ Լեոնարդո Դի Կապրիոն և Քեյթ Ուինսլեթը միասին են հանգստանում Ֆրանսիայի լավագույն հանգստավայրերից մեկում՝ Սեն Տրոպեում:
Ինչպես նշում է The Daily Mail-ը՝ 42-ամյա Դի Կապրիոն և 41-ամյա Ուինսլեթը գտնվում են դերասանի առանձնատանը:
Հայտնի է, որ հոլիվուդյան աստղերը միասին Սեն Տրոպե են ժամանել Դի Կապրիոյի բարեգործական հիմնադրամի գալա երեկոյի կապակցությամբ: Հայտնի է, որ երեկոյի ընթացքում աճուրդի է հանվելու աշնանը Նյու Յորքում Դի Կապրիոյի և Ուինսլեթի հետ հանդիպելու հնարավորությունը:
Աղբյուրը նկատում է, որ «Տիտանիկ» ֆիլմում Ռոուզի և Ջեքի դերերը խաղալուց հետո դերասանները դարձել են կինոյի պատմության ամենահայտնի էկրանային զույգերից մեկը:


















