Հաքերները կոտրել են ամերիկյան HBO հեռուստաալիքի սոցցանցերի էջերը

12:43 • 17.08.17

Հաքերները կոտրել են Facebook-ում և Twitter-ում ամերիկյան HBO հեռուստաալիքի էջերը: Ավելի վաղ հաքերներին հաջողվել էր ընկերության սերվերների հասանելիությունը ստանալ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


HBO սոցցանցերի էջերը, այդ թվում՝ հայտնի սերիալների՝ «Գահերի խաղի» պաշտոնական էջերը կոտրելու համար ենթադրաբար պատասխանատու է իրեն OurMine կոչող խումբը:


Հաղորդագրություններից մեկում ասված է «Այստեղ եղել է OurMine-ը: Մենք ընդամենը ստուգում ենք ձեր համակարգի անվտանգությունը»:


Սա հեռուստաալիքի վրա հերթական հարձակումն է, ինչի հետևանքով ավելի վաղ համացանցում են հայտնվել «Գահերի խաղի» դեռ չցուցադրված սերիաների սցենարները և ընկերության գաղտնի տվյալները:


Սոցցանցերում հայտնված որոշ հաղորդագրություններ այնուհետև արագ հեռացվել են:


OurMine-ի հաքերներն անցած տարի կոտրել են Netflix ընկերության, Wikipedia-ի հիմնադիրներից մեկի՝ Ջիմի Ուելսի, Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգի և Google-ի տնօրեն Սունդարի Պիչայի էջերը:

 

Հաքերները կոտրել են ամերիկյան HBO հեռուստաալիքի սոցցանցերի էջերը