Ինտերպոլը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի թանգարանային ֆոնդի 52 կտավի՝ այդ թվում Այվազովսկու գործերի համար
Ինտերպոլը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի թանգարանային ֆոնդի 52 կտավի՝ այդ թվում Հովհաննես Այվազովսկու և Իվան Շիշկինի գործերի համար, որոնք 2014 թվականի մարտին փոխանցվել էին Սիմֆերոպոլի գեղարվեստական թանգարան, գրում է interfax.ru-ն:
«Ուկրաինայի թանգարանային ֆոնդին պատկանող XVIII-XIX դարի նկարիչների 52 նկարների նկատմամբ, որոնք 2014 թվականի մարտին անօրինական կերպով փոխանցվել են Սիմֆերոպոլի գեղարվեստական թանգարան, Ինտերպոլով հայտարարվել է պետական և միջպետական հետախուզում: Դրանց թվում են համաշխարհային նշանակության այնպիսի ցուցանմուշներ, ինչպիսին են Հովհաննես Այվազովսկու «Լուսնային գիշերը, Իվան Շիշկինի «Ճանապարհն անտառում» և այլն»,- հայտնել են Կիևում գործող Ղրիմի ինքնավար հանրապետության դատախազության մամուլի ծառայությունից:
Կտավների մոտավոր գինը 2014 թվականի մարտի 20-ի դրությամբ գնահատվում է 1,324 միլիոն դոլար:










