Դորիան Գրեյը կին կդառնա Օսկար Ուայլդի վեպի նոր էկրանավորման մեջ

19:04 • 17.08.17

Ամերիկացի երգչուհի Էննի Քլարկը, որը հայտնի է St. Vincent ծածկանվան տակ, կդառնա անգլիացի գրող Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպի բոր էկրանավորման ռեժիսորը: Այս մասին հայտնում է Variety-ն:

Նշվում է, որ գաղափարի համաձայն ֆիլմի գլխավոր հերոսը կին կլինի, սակայն դեռևս անհայտ է՝ ով կկատարի նրա դերը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆիլմի սցենարը կգրի Դևիդ Բիրկը: Ֆիլմի արտադրությամբ կզբաղվի Lionsgate կինոընկերությունը:

Դորիան Գրեյը կին կդառնա Օսկար Ուայլդի վեպի նոր էկրանավորման մեջ