Երգիչ Եվգենի Օսինը կորել է Մոսկվայում

16:27 • 18.08.17

Երեք օր առաջ Մոսկվայում կորել է երգիչ Եվգենի Օսինը. նրան որոնում է ոստիկանությունը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Երեկ Մոսկվայի բնակչուհին դիմել է ոստիկանություն՝ հայտնելով եղբոր կորստի մասին Խորոշևո-Մնևնիկի թաղամասում: Փաստի առթիվ իրականացվում է ստուգում, անցկացվում են տղամարդու գտնվելու վայրը պարզելու միջոցառումներ», - «Ինտերֆաքս»-ին հայտնել է Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունը:

Հայտնի է, որ 52-ամյա երաժիշտը մենակ է ապրում. նա չի կարողանում քայլել, ահա թե ինչու տղամարդը հույսը դրել է երկրպագուների օգնության վրա:

Եվգենի Օսինը հայտնի է «Плачет девушка в автомате», «А когда на море качка», «Не верю», «Восьмое марта» և այլ երգերի շնորհիվ:

 

Երգիչ Եվգենի Օսինը կորել է Մոսկվայում