Պուտինը խոստացել է օգնել Այվազովսկու անվան թանգարանի վերանորոգման հարցում

23:03 • 18.08.17

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու թանգարանը «պատշաճ վիճակի բերել»:

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, Պուտինը Թեոդոսիայի Այվազովսկու անվան պատկերասրահի տնօրեն Տատյանա Գայդուկից հետաքրքրվել է, թե ինչ վիճակում է գտնվում շենքը: Վերջինս նախագահին տեղեկացրել է, որ թանգարանի հիմնական կառույցը վերանորոգման ավարտի կարիք ունի:

Պուտինը հավանության է արժանացրել նաև տնօրենի առաջարկը Ռուսական աշխարհագրական միության ուշադրությունը նկարչի կենսագրության ուսումնասիրությանը հրավելու մասին:

Զրույցի ավարտին Գայդուկը Պուտինին է նվիրել Այվազովսկու նկարների վերարտադրություններով և գիտական հոդվածներով գիրքը: