Ավստրալացի լուսանկարիչը ներկայացնում է օվկիանոսի տարբեր տրամադրությունները (լուսանկարներ)

12:52 • 18.08.17

Ծովային լուսանկարիչ Մեթ Բուրգեսն աշխարհում ամենից շատ սիրում է ջրային տարերքը, օվկիանոսը: Ավստրալացին ժամեր է անցկացնում լողափին, որպեսզի անմահացնի բյուրեղյա մաքրությամբ, երբեմն էլ փրփրադեզ ալիքների առինքնող գեղեցկությունը, որն ամեն վայրկյան փոխվում է:

Ինչպես նշում է Bored Panda-ն, Բուրգեսն իր աշխատանքներում ներկայացնում է անծայրածիր օվկիանոսի տարբեր տրամադրությունները, վճիտ ալիքներում լույսի ու ջրի գեղեցիկ «հարաբերությունները»:

Լուսանկարիչը պատմել է, որ ծովային լուսանկարչությամբ է զբաղվում արդեն 6 տարի: Նրա համար օրը սկսելու լավագույն տարբերակը լողափ գնալն է ու վաղորդյան արևի շողերի մեջ թաթախված ալիքները լուսանկարելը:

 

Bokeh Bubble

The Beast

Ocean Fries

Wind Sock

Ocean Vs Earth

Sun Orb

L A V A

Morning Pastels

Iceberg

Dawn Delight

Sunset Peak

 

 

 

Ավստրալացի լուսանկարիչը ներկայացնում է օվկիանոսի տարբեր տրամադրությունները (լուսանկարներ)