Ամերիկուհին ստեղծում է «շնչող» կտավներ՝ մարդկանց մասնակցությամբ (լուսանկարներ)
Լոս Անջելեսում ապրող Ալեքսա Միդը ստեղծում է 2D ձևաչափով արվեստի բացառիկ գործեր, որոնց գլխավոր հերոսները մարդիկ են:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, մշակած հատուկ տեխնիկայի շնորհիվ Միդը ստեղծում է պատկերներ, որոնք ոչ թե կտավի վրա են, այլ՝ մարդու մարմնին:
«Մարդկանց վրա նկարելը միշտ էլ հետաքրքրել է ինձ: Գույնի ու ստվերի խաղն այն առաջին փորձարկումներից էր, որ ես արել եմ մարդու մարմնի վրա»,-նշել է արվեստագետը:
Միևնույն ժամանակ, Միդը խոստովանել է, որ դա բավական դժվար գործընթաց է, քանի որ մոդելը պետք է մի քանի ժամ անշարժ նստի:
Ամերիկուհին վստահեցրել է, որ իր աշխատանքներում ընդհանրապես «Ֆոտոշոփ» չի կիրառում:






















