Կենդանիներ, բույսեր և զարդեր. ռուս նկարչուհու նկարազարդումները՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)

09:25 • 19.08.17

Մոսկվայում բնակվող նկարչուհի Ելենա Լիմկինան նկարազարդումներ է անում, որոնք գրավում են իրենց նրբությամբ և յուրահատուկ ոճով:

Bored Panda-ն գրում է, որ աղջիկը ստեղծագործում է նկարչական ալբոմի էջերի վրա և երբեմն աշխարհին ցույց տալիս իր աշխատանքները՝ հրապարակելով դրանք սոցցանցերում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հիմնականում Ելենան ջրաներկով է աշխատում, սակայն հաճախ նկարում է սովորական գրիչներով: Երբեմն նա համադրում է ջրաներկը գրչի հետ՝ հավասարակշռության բերելով պատկերների ստվերները և լուսավորությունը:

«Ես նկարում եմ մանուկ հասակից: Այլ բաներ եմ ուսումնասիրել, սակայն իմ սերն արվեստի հանդեպ հաղթել է», - պատմել է աղջիկը:

 

 

 

 

 

 

 

 

 

Կենդանիներ, բույսեր և զարդեր. ռուս նկարչուհու նկարազարդումները՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)