Մոսկվայում տեղի է ունեցել հայտնի դերասանուհի Վերա Գլագոլևայի հուղարկավորությունը

20:23 • 19.08.17

ՌԴ դերասանուհի Վերա Գլագոլևային վերջին հրաժեշտի արարողությունից հետո հուղարկավորել են Մոսկվայի Տրոեկուրովսկոե գերեզմանատանը: Այս մասին РИА Новости-ին հայտնել են Ռուսաստանի Կինեմատոգրաֆիստների միությունից:

Հիշեցնենք, որ հայտնի դերասանուհին մահացել է 61 տարեկանում Գերմանիայում երկարատև հիվանդության դեմ պայքարից հետո: Շաբաթ հարյուրավոր մարդիկ են եկել դերասանուհուն վերջին հրաժեշտը տալու Կինոյի տանը: Նրանց թվում են եղել նաև դերասաններ և արվեստի այլ գործիչներ:

Վերա Գլագոլևան՝ թատրոնի և կինոյի խորհրդային դերասանուհի և Ռուսաստանի ժողովրդական արտիստուհին, ծնվել է 1956 թվականի հունվարի 31-ին:

Նշենք, որ Գլագոլևայի առաջին ամուսինն ազգությամբ հայ Ռոդիոն Նահապետովն էր, որից դերասանուհին 2 դուստր ունի:

 

Մոսկվայում տեղի է ունեցել հայտնի դերասանուհի Վերա Գլագոլևայի հուղարկավորությունը