Իտալացի վարպետի փայտե քանդակները, որոնք ասես կենդանի լինեն (լուսանկարներ)
Քանդակագործության արվեստը մարդկության կարևորագույն ձեռքբերումներից է. դարեր շարունակ այն եղել է մշակույթի անբաժանելի մասը և մինչ օրս շարունակում է մնալ այդպիսին:
Քանդակներ կարելի է պատրաստել տարբեր նյութերից՝ քարից, գիպսից, պլաստիկից, փայտից և այլն. յուրաքանչյուր նյութ առանձնահատուկ տեսք և մթնոլորտ է հաղորդում քանդակներին:
Այսպես, իտալացի քանդակագործ Պիտեր Դեմեցը հիմնականում աշխատում է փայտով, և նրա վարպետությունն ուղղակի ապշեցնում է: Դեմեցի քանդակների հերոսներն են տղամարդիկ, կանայք և երեխաներ. դրանք այնքան իրատեսական են, որ երբեմն թվում է՝ ձեր դիմաց ոչ թե քանդակ է, այլ իրական մարդ:
Ստորև ներկայացնում ենք Դեմեցի լավագույն աշխատանքները, որոնք հրապարակվել են Big Picture կայքում:
























