Սերժ Թանկյանն այսօր նշում է ծննդյան 50-ամյակը (լուսանկարներ)

13:30 • 21.08.17

Oգոստոսի 21-ին ծննդյան 50-րդ տարեդարձն է նշում համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, որը System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի համահիմնադիրն ու մենակատարն է:

Բեյրութում ծնված Թանկյանը կրթություն է ստացել Լոս Անջելեսի հայկական Rose and Alex Pilibosi դպրոցում, հետագայում ուսումը շարունակել է մարքեթինգի բնագավառում:

1990-ական թվականների սկզբին Թանկյանը հանդիպել է Դարոն Մալաքյանին, որի հետ էլ որոշել են նոր ռոք խումբ ստեղծել։ Երաժիշտն ունի սեփական ձայնագրման ստուդիա, որը կոչվում է Serjical Strike:

 

Картинки по запросу serj tankian

Թանկյանը հանդես է գալիս անարդարությունն ու դաժանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով։ Համագործակցելով Թոմ Մորելոյի հետ՝ նա ստեղծել է Axis Of Justice կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել երիտասարդներին՝ պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում։ Նրանք կազմակերպել են բազմաթիվ բարեգործական արշավներ։ Նրանք նաև մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի ստիպեն Միացյալ Նահանգներին և Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

System of A Down-ի կազմում Թանկյանը թողարկել է 5 ալբոմ, մինչդեռ նրա անհատական ձայնասկավառակները 8-ն են:

 

Картинки по запросу serj tankian

Նշենք, որ 2012թ. հունիսի 9-ին Մալիբու քաղաքում կայացել է Սերժ Թանկյանի և վանաձորցի Անժելա Մադաթյանի հարսանեկան արարողությունը։ Հետաքրքրական է, որ ամուսինները ծնվել են միևնույն օրը:

Կնոջ տարեդարձի առթիվ Թանկյանն Instagram-ի իր էջում գրել է. «Իմ միակին՝ թող եկող տարին քեզ ավելի մոտեցնի քո պատկերացրած կյանքին ու թող որ մենք շարունակենք ծիծաղել, արտասվել, ապրել ու սնվել մեկ ամբողջության պես: Ծնունդդ շնորհավոր, Միմի՛»:

 

Картинки по запросу serj tankian with wife 

Картинки по запросу serj tankian with wife

Похожее изображение

 

Սերժ Թանկյանն այսօր նշում է ծննդյան 50-ամյակը (լուսանկարներ)