Օլիվեր Սթոունը կգլխավորի Ասիայի խոշորագույն կինոփառատոնի ժյուրին
Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունը կգլխավորի Կորեայի Պուսանի միջազգային կինոփառատոնը, որը համարվում է Ասիայի խոշորագույն կինոփառատոնը: Այս մասին հայտնում է Variety-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Սթոունի հետ ժյուրիի կազմում կլինեն իրանցի ռեժիսոր Բախման Գոբադին, ֆրանսիացի օպերատոր Անյես Գոդարը, ֆիլիպինցի ռեժիսոր Լավ Դիասը և հարավկորեացի ռեժիսոր Չան Սոն Ուն:
Հայտնի է, որ Սթոունը բազմիցս քննադական ելույթներ է ունեցել կառավարությունների, ինչպես նաև ագահության դեմ, ինչը համապատասխանում է Պուսանի փառատոնի դիրքորոշմանը:
Նշվում է, որ կինփոառատոնը կանցկացվի հոկտեմբերի 12-21-ը:










