HBO-ն հրապարակել է «Գահերի խաղը» սերիալի յոթերորդ եթերաշրջանի վերջին սերիայի թրեյլերը (տեսանյութ)
Ամերիկյան HBO հեռուստաալիքը հրապարակել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի յոթերորդ եթերաշրջանի վերջին սերիայի թրեյլերը: Այն արդեն ավելի քան 1 միլիոն դիտում է գրանցել:
Վերջին էպիզոդում գրեթե բոլոր գլխավոր հերոսները միասին կհանդիպեն Յոթ թագավորությունների ճակատագիրը որոշելու համար, գրում է tatler.ru-ն:
Կադրում չի երևում միայն վիշապների թագուհի Դեյներիս Թարգարիենը, փոխարենը երևում է նրա զորքը: Թե ում դեմ են նրանք կռվում՝ դեռ պարզ չէ:
«Գահերի խաղը» սերիալի յոթերորդ եթերաշրջանի վերջին սերիայի պրեմիերան նախատեսված է օգոստոսի 27-ին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ հաքերները, որոնք կոտրել էին HBO ամերիկյան հեռուստաալիքի համակարգը, սպառնացել են հրապարակել «Գահերի խաղը» սերիալի 7-րդ եթերաշրջանի եզրափակիչ մասը՝ նախքան պաշտոնական պրեմիերայի կայանալը:










